Wy/hy/Վալետա
Վալետան կամ Լա Վալետան Մալթայի Հանրապետության մայրաքաղաքն է, երկրի տնտեսական և քաղաքական կենտրոնը։ Անվանումը ստացել է մագիստրոս Ժան Պարիզո դե լա Վալետի անունից, որը հիմնադրել և պաշտպանել է քաղաքը օսմանցիներից:
Վալետան գտնվում է Մալթա կղզու հյուսիս-արևմտյան մասի՝ ժեռուտ թերակղզու վրա՝ Միջերկրական ծովի բնական երկու նավահանգիստների միջև՝ Մարսամշետ և Գրանդ Հարբոր։ Քաղաքի փողոցների մի մասը ձգվում է Սկիբերաս լեռան լանջերով։
Քաղաքում իշխում է միջերկրածովյան կլիման, որն աչքի է ըմկնում շոգ, չոր ամառներով (հուլիսին ջերմաստիճանը հասնում է +36°-ի) և մեղմ, անձրևոտ ձմեռներով (ջերմաստիճանը չի իջնում +4°-ից): Տեղումների տարեկան քանակը 550 մմ է։ Քաղաքում, ինչպես և երկրում, գետ չկա։ Ստորգետնյա ջրերը մասամբ աղի են. այդ պատճառով բնակչությունը ստիպված է հավաքել անձրևաջուրը գյուղատնտեսական նպատակներով։ Բուսականությունն աղքատ է, հիմնականում՝ թփուտային։ Բույսերի որոշ տեսակներ օգտագործվում են դեղորայքի և օծանելիքի արտադրության մեջ։