Wy/hy/Պիրեյ
| Պիրեյ | |
| Πειραιάς | |
| [www.pireasnet.gr պաշտոնական կայք] | |
| տեղեկություններ | |
| բնակչություն | 16 171 մարդ |
| տարածք | 2 կմ² |
| ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 |
Պիրեյ, քաղաք և նավահանգիստ Հունաստանում` Էգեյան ծովում, Ատտիկեի պերիֆերիայի վարչական կենտրոնը:
Պիրեյը ունի հին և հարուստ պատմություն, որի մասին վկայում են Հելլենիստական դարաշրջանից պահպանված հնագիտական իրերը և աշխատանքային գործիքները: Որպես Հին Հունաստանի քաղաք, այն հայտնի դարձավ 5-րդ դարում և այն բանից հետո, երբ քաղաքում ստեղծվեց նավահանգստային նախատիպ: Կարճ ժամանակահատվածում Պիրեյը դարձավ ամբողջ Դասական Հունաստանի տարանցիկ առևտրի գլխավոր կենտրոնը:
Սակայն ժամանակի ընթացքում Պիրեյի հեղինակությունը նվազեց, այն բանից հետո երբ 4-րդ դարում Հունաստանի մայրաքաղաք հռչակվեց Աթենքը: Ժամանակակից աշխարհում Պիրեյը նշանավոր քաղաք է Հարավային Եվրոպայում և համարվում է Աթենքի անբաժանելի մասը: Այն համարվում է Հունաստանի ամենամեծ նավահանգիստը և երկրի առևտրա-արդյունաբերական գլխավոր կենտրոններից մեկը: