Wy/hy/Շվեդիա
Շվեդիա | |
Sverige | |
տեղեկություններ | |
բնակչություն | 9,127,058 մարդ |
տարածք | 449,964 կմ² |
տարադրամ | եվրո (EUR) |
հեռախոսի կոդ | +46 |
ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 |
Շվեդիան պետություն է Հյուսիսային Եվրոպայում՝ Սկանդինավյան թերակղզու արևելքում և հարավում։ Շվեդիային են պատկանում Գոթլանդ, Էլանդ և մի շարք փոքր կղզիներ։ Ափերը ողողում են Բալթիկ և Հյուսիսային ծովերը։ Երկրի մակերևույթը հիմնականում հարթավայրային է։ Առավել բարձր է հյուսիսարևմտյան՝ Նորվեգիային սահմանակից մասը, որտեղ տարածվում են Սկանդինավյան լեռները (բարձրությունը՝ մինչև 2123 մ, Կեբնեկասե լեռ)։ Խիստ մասնատված ափերին շատ են մանր կղզիները՝ շխերները։ Տարածքում են Նորլանդ սարահարթը և Միջինշվեդական դաշտավայրը։
Կլիման հյուսիսում ցամաքային է, ձմեռները խիստ են (Բոտնիկական ծոցը 4 ամիս սառչում է), հարավում՝ մեղմ և խոնավ։ Հարուստ է ջրաէներգետիկ պաշարներով։ Գետերը կարճ են ու ջրառատ։ Ինդալսէլվեն, Օնգերմանէլվեն գետերից յուրաքանչյուրի վրա գործում են 10-ից ավելի ջրէկներ։ Հարավային հարթավայրերում շատ են լճերն (Վենեռն, Վեթեռն, Էլմարեն, Մելարեն) ու ճահիճները։