Wy/hy/Նյու Յորք
Նյու Յորք | |
New York | |
տեղեկություններ | |
բնակչություն | 8 140 993 մարդ |
տարածք | 785 կմ² |
տարադրամ | ԱՄՆ Դոլար ($) |
ժամային գոտի | UTC+5, ամառը UTC+4 |
Վաշինգտոն ԱՄՆ-ի ամենամեծ քաղաքն է: Նյու Յորքը մեծ ազդեցություն ունի համաշխարհային առևտրի, ֆինանսների, մեդիայի, արվեստների, նորաձևության, գիտության, տեխնոլոգիաների, կրթության և այլ ոլորտների վրա։
Նյու Յորքում է գտնվում ՄԱԿ-ի շտաբ բնակարանը։ Նյու Յորքը բնութագրում են որպես աշխարհի մշակութային ու ֆինանսական մայրաքաղաք։
Նյու Յորքն ԱՄՆ Հյուսիսարևելյան հատվածում է գտնվում, Վաշինգտոնից Բոստոն կես ճանապարհին։ Քաղաքը գտնվում է Հուդզոն գետի գետաբերանին՝ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Նյու Յորքի մեծ մասը կառուցվել է 3 կղզիների՝ Լոնգ Այլենդի, Մանհեթենի և Սթեյթն Այլենդի վրա։
Հուդզոն գետը Հուդզոնի հովտից թափվում է Նյու Յորքի ծոց։ Հուդզոնը քաղաքը բաժանում է Նյու Ջերսիից։ Իսթ Ռիվերը բաժանում է Բրոնքսն ու Մանհեթենը Լոնգ Այլենդից։ Հարլեմ գետը Մանհեթենը բաժանում է Բրոնքսից։ Բրոնքս գետը քաղաքով հոսող միակ գետն է, որի ջուրը խմելու է։