Wy/hy/Նիդերլանդներ
Նիդերլանդներ | |
Nederland | |
տեղեկություններ | |
բնակչություն | 16,515,057 մարդ |
տարածք | 41.528 կմ² |
տարադրամ | եվրո (EUR) |
հեռախոսի կոդ | +372 |
ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 |
Նիդերլանդները երկիր է Արևմտյան Եվրոպայում՝ Հյուսիսային ծովի ափին: Արուբայի և Նիդերլանդյան Անտիլների (Կենտրոնական Ամերիկա) հետ միասին մտնում է Նիդերլանդների Թագավորության կազմի մեջ: Երկրի ոչ պաշտոնական անունն է Հոլանդիա:
Հարավում սահմանակցում է Բելգիային, իսկ արևելքում Գերմանիային. արևմուտքում և հյուսիսում ամբողջովին եզերված է Հյուսիսային ծովով: Նիդերլանդների կազմի մեջ են մտնում Մաասի և Շելդայի գետաբերանի մոտ գտնվող կղզիների խումբը (Զեյլանդ մարզում) և Վադենյան ծովում գտնվող արևմտա-ֆրիզյան կղզիները:
Տարածքի զգալի մասը գտնվում է ծովի մակարդակից ցածր (այստեղից էլ Նիդերլանդներ՝ «ցածրադիր երկրներ» անունը): Հեղեղումներից պաշտպանվում է ծովափով ձգվող ավազաթմբերի, ամբարտակների ու պատնեշների համակարգով: Ընդհանուր տարածությունը 41,2 հզ. կմ² է, իսկ զուտ ցամաքային տարածքը՝ 36,9 հզ. կմ² (մակերեսի 18%-ից ավելին կազմում են ներքին ջրերը): Ավելի քան 16,5 միլիոն ազգաբնակչությամբ՝ աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից մեկն է (397,7մարդ/կմ²):
Նիդերլանդները սահմանադրական-խորհրդարանական միապետություն է, որտեղ իշխանությունը բաժանված է նախարարների, խորհրդարանի և թագավորի միջև: Նիդերլանդները Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Առևտրի Համաշխարհային Կազմակերպության համահիմնադիր-անդամներից է: Բելգիայի և Լյուքսեմբուրգի հետ, մաս է կազմում Բենիլյուքսի միությանը:
Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Ամստերդամն է: Թագավորական տան, պառլամենտի և կառավարության նստավայրերը գտնվում են Հաագայում: Վերջինս կարևոր դեր է խաղում նաև միջազգային իրավունքի ոլորտում՝ որպես չորս միջազգային տրիբունալների և Եվրոպոլի նստավայր:
Արժույթ
[edit | edit source]Ազգային արժույթն է եվրոն, որը 2002 թ. փոխարինել է նիդեռլանդական գուլդենին: