Wy/hy/Մաքենիս
Մաքենիս, գյուղ է Հայաստան Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում: Ըստ 2011 թվականի մարդահամարի արդյունքների գյուղում բնակվում է 405 մարդ:
Ինչպես հասնել
[edit | edit source]Գյուղի ճանապարհը գտնվում է անբարվոք վիճակում: Տրանսպորտը շարժվում է Վարդենիս քաղաքից: Հասնում է մինչև Ախպրաձոր գյուղ, սակայն տրանսպորտը շատ ժամանակ չի աշխատում, քանի որ պետք է առնվազն 10 ուղևոր հավաքվի, որպեսզի շարժվի: Տաքսիները դեպի գյուղ գնում են 3000 դրամով:
Զբոսանք
[edit | edit source]Գյուղը հայտնի է միջնադարյան վանական համալիրով՝ Մաքենյաց վանքով, որը համարվում է Սյունյաց աշխարհի նշանավոր վանքերից մեկը: Վանքը հայտնի դարձավ Սողոմոն Մաքենացու շնորհիվ, ով կրոնական բոլոր ծեսերը հուներենից թարգմանեց հայերեն:
Գյուղում զբոսանքի կամ ժամանցի այլ տարբերակ չկա:
Սնունդ
[edit | edit source]Գյուղում առկա է երկու փոքր խանութ, սնվելու այլ կենտրոններ չկան, այդ իսկ պատճառով սնունդը վերցրեք ձեր հետ:
Գիշերակաց
[edit | edit source]Գյուղում բացակայում են հյուրանոցներն ու հյուրատները, այդ իսկ պատճառով գիշերակացի դեպքում Ձեզ անհրաժեշտ է լինելու վրաններ, ընդ որում միայն հուլիս-օգոստոս ամիսներին, քանի որ մնացած ամիսներին շատ ցուրտ է լինում գյուղում: