Wy/hy/Մադրիդ
Մադրիդ | |
Villa de Madrid | |
տեղեկություններ | |
բնակչություն | 3,273,049 մարդ |
տարածք | 607 կմ² |
տարադրամ | Եվրո (€) |
հեռախոսի կոդ | +34 91 |
ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 |
Մադրիդը Իսպանիայի մայրաքաղաքը և երկրի ամենամեծ քաղաքը: Քաղաքի բնակչությունը մոտ 3,3 միլիոն է, իսկ արվարձաններով քաղաքի բնակչությունը մոտ 6.271 միլիոն է: Այն Եվրոպայի երրորդ խոշորագույն քաղաքն է Լոնդոնից և Բեռլինից հետո և իր արվարձաններով նույնպես երրորդն է Եվրոպայում Լոնդոնից և Փարիզից հետո: Քաղաքի մակերեսն 604.3 կմ² է:
Մադրիդում ժամանակակից ենթակառուցվածքի ձևավորման հետ մեկտեղ նաև աշխատում են պահպանել նրա պատմական տեսքը հնամենի փողոցներով և շինություններով: Դրա ապացույցներն են Մադրիդի թագավորական պալատը, Տեատրո Ռեալը (թագավորական թատրոնը) իր 1850 թվականին վերանորոգված Օպերայի տան հետ: Բուեն Ռետիրո այգին հիմնադրված 1631 թվականին, 19-րդ դարի ազգային գրադարանը, որտեղ պահպանվում են Իսպանական պատմական գործեր, ինչպես նաև Ազգային հնագիտական թանգարանը և Արվեստի ոսկե եռանկյունին, տեղակայված Պասեո դել Պրադո փողոցում, որը կազմված է երեք թանգարաններից: