Wy/hy/Հոնկոնգ
Appearance
| Հոնկոնգ | |
| 中華人民共和國香港特別行政區 Hong Kong | |
| Վիկտորիա նեղուցը գիշերով | |
| տեղեկություններ | |
| բնակչություն | 7 061 200 (2010) |
| տարածք | 1 104 км² |
| տարադրամ | Հոնկոնգի դոլար |
| հեռախոսի կոդ | +852 |
| ժամային գոտի | UTC+8 |
Հոնկոնգ հատուկ վարչական շրջան, Չինաստանի հատուկ վարչական շրջան, Ասիայի և աշխարհի առաջատար ֆինանսական կենտրոններից մեկը։
Տեղակայված է Կոուլունի թերակղզու վրա, արևմուտքից, հարավից և արևելքից շրջապատված է Հարավ-Չինական ծովով, ինչպես նաև ավելի քան 260 կղզիների վրա, որոնցից ամենախոշորը Հոնկոնգ (այնտեղ են գտնվում կենտրոնական իշխանության մարմինները և ֆինանսական հաստատությունները), Լանտաու և Լամմա կղզիներն են։ Հյուսիսից Հոնկոնգը սահմանակից է Գուանդուն նահանգի Չենչժեն հատուկ տնտեսական գոտուն։
Հոնկոնգն ընդունված է բաժանել երեք մասի՝ բուն Հոնկոնգ կղզին, Կոուլուն և նոր տարածքներ։ Հոնկոնգը մտնում է Չժուցյան գետի ճյուղաբերանի տարածաշրջանի մեջ՝ գտնվելով նրա գետաբերանի ձախ ափին։

