Jump to content

Wy/hy/Երևան

From Wikimedia Incubator
< Wy | hy
Wy > hy > Երևան
Երևան
noframe
noframe
Երևանի Արարատի ֆոնին
տեղեկություններ
բնակչություն 1 117 000
տարադրամ դրամ (AMD)
հեռախոսի կոդ +374
ժամային գոտի 04+
noframe


Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և միաժամանակ ամենամեծ բնակավայրն է։ Երևանը միաժամանակ աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է։ Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին։ Բնակչության քանակով, որը կազմում է 1,117 մլն (2010 թ), Հայաստանի խոշորագույն քաղաքն է։

Տեսարժան վայրեր

[edit | edit source]
  • Արին-Բերդում պահպանվում են Էրեբունի քաղաքի և ուրարտական բերդի հետքերը։
  • Երևանում կան բազմաթիվ եկեղեցիներ (օրինակ՝ 13-րդ դարում ստեղծված Սուրբ Կաթողիկե եկեղեցին, կամ Զորավար եկեղեցին)։
  • Երևանում կան բազմաթիվ թանգարաններ, այդ թվում ` Հայաստանի պատմության թանգարանը և Հայաստանի ազգային պատկերասրահը (ավելի քան 14.000 պատկերներ), որոնք ներկայացնում են հայկական պատմությունը, գրականությունն ու նկարչությունը։
  • Երևանում է գտնվում Մատենադարանը` հին հայկական, ինչպես նաև օտարերկրյա գրքերի ու ձեռագրերի թանգարանը (ավելի քան 100.000 ցուցանմուշ)։
  • Երևանի Ծիծեռնակաբերդի բարձունքում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր‎ը, որտեղ ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ծաղիկներ է դնում Եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին։

Երևանը հարուստ է բազմաթիվ արձաններով, վերջին տարիներին մոնումենտալ արձանագործությանը կից քաղաքում շատացել են հանգստի զոնաներում տեղադրված փոքր արձանները։ Քաղաքում օր–օրի հայտնվում են նաև սթրիթ արտի ստեղծագործություններ։

Տրանսպորտ

[edit | edit source]

Երևանում գործում է հասարակական տրանսպորտ՝ ավտոբուսներ, միկրոավտոբուսներ, տաքսիներ, մետրո, որը հնարավորություն է տալիս առանց դժվարության հասնել ցանկացած վայր։

Եղանակ և այլ օգտակար խորհուրդներ

[edit | edit source]

Եղանակ

[edit | edit source]

Երևանը արևաշատ քաղաք է։ Արևային օրերի թիվը հասնում է 288-ի։ Կլիման ցամաքային է։ Ամառները շոգ են լինում։ Հուլիս և օգոստոս ամիսների միջին ջերմաստիճանը հասնում է մինչև 26°С-ի, առանձին օրերինը՝ մինչև 41°С։ Ձմեռը ջերմաստիճանը -5°С է, բայց երբեմն իջնում է մինչև -31°С-ի։ Այսպիսով տատանումը հասնում է 72 աստիճանի։

Աշնանը առատ են հայկական արևի ու հողի պարգևները, հատկապես խաղողն ու դեղձը։ Քաղաքի ամառային եղանակի բնորոշ տարրն է նաև ետկեսօրյա (ժամը 4-5-ը սկսվող) լեռնահովտային քամին, որը երբեմն փչում է շրջակա բարձունքներից։

Երևան քաղաքում սեպտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը սովարաբար լինում է 20-21°С։ Ամսական տեղումների քանակը՝ մոտ 9 մմ։

Անվտանգություն

[edit | edit source]

Երևանը վտանգավոր քաղաք չէ։ Գողությունն ու գրպանահատությունը տարածված չէ, այդ թվում՝ օտարազգիների նկատմամբ։ Պետք է զգոն լինել միայն գիշերը քաղաքով քայլելիս՝ հատկապես եթե փոքր-ինչ գինովցած եք։

Կին զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում միայնակ գիշերը դուրս չգալ, քանի որ դա Երևանում անսովոր է, և կարող է ուշադրություն գրավել։

Զվարթնոց օդանավակայանում կան տաքսիների վարորդներ, ովքեր առաջարկում են իրենց ծառայությունները՝ պնդելով, որ իրենք են օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցողները։ Նման տաքսիների վարորդները 2 կամ 3 անգամ ավել են գանձում իրենց ծառայության համար, քան սովորական տաքսիների վարորդները։ Պետք չէ վստահել նման մարդկանց, ընդհուպ եթե Ձեր ուղեբեռն արդեն մեքենայի մեջ է։ Դուք առանց դժվարության կարող եք գտնել տաքսի, որը Ձեզ տեղ կհասցնի 2000-3000 դրամով՝ 10000 դրամի փոխարեն։

Սննդի անվտանգությունը

[edit | edit source]

Հայերը չափազանց հյուրասեր են, և սնունդն էլ անվտանգ է, նույնիսկ փողոցներում վաճառվող խորովածները։

Ծորակի ջուրը նույնպես անվտանգ է, քանի որ այն անմիջապես հոսում է լեռներից, սակայն ցանկության դեպքում կարող եք նաև շշով ջուր գնել։ Ցանկացած փողոցի անկյունում կարող եք ձեռք բերել թե՛ հանքային ջուր և թե՛ սովորական ջուր։ Փողոցներում կան բազում ցայտաղբյուրներ, որտեղից ևս կարող եք անվտանգ և անվճար ջուր խմել։

Ծխելը

[edit | edit source]

Հայաստանի շատ հասարակական վայրերում, ինչպես նաև հասարակական տրանսպորտում ծխել չի թույլատրվում։ Չնայած սրան՝ Հայաստանը ծխախոտի տարածվածությամբ համարվում է Եվրոպայի առաջատար երկրներից մեկը։ Բացօթյա սրճարանները սովորաբար ծխելու տարածք են ունենում․ եթե սեղանին մոխրաման կա, ուրեմն ծխել թույլատրվում է։

Հարգանք

[edit | edit source]

Հայերը նման են եվրոպացիներին իրենց կենսաձևով և վարվելակերպով։

Պետք է խուսափել Ադրբեջանի և ԼՂՀ-ին վերաբերող թեմաները քննարկել։ Թեև այդ հակամարտությունը սառեցված է, սակայն այդ թեման դեռևս զգայուն թեմա է հայերի համար։

Հայոց Ցեղասպանության թեման, որի ժամանակ ավելի քան 1.5 մլն հայ է զոհվել Երիտասարդ Թուրքեր|Երիտթուրքերի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, նույնպես զգայուն թեմա է և այդ հարցը քննարկելիս պետք է հարգալից լինել։

Հայերը մասամբ ռուսամետ են և կարող եք ազատ խոսել խորհրդային շրջանին վերաբերող թեմաներով։ Նրանք հարգում են սլավոններին՝ ներառյալ ռուսներին։ Հայերի մեծ մասը դեմ չեն, եթե իրենց հետ խոսեք ռուսերեն։

Հասարակական տրանսպորտում քեզնից ավելի մեծին տեղ զիջելը սովորական երևույթ է։ Սովորաբար տղամարդիկ նույնպես իրենց տեղը զիջում են կանանց։ Քաղաքավարի է համարվում նաև սկզբում կանանց թողնել բարձրանալ ավտոբուս կամ գնացք կամ սենյակ մտնել։ «Առաջինը կանայք» կանոնը կարևոր է։

Եկեղեցի այցելելիս և՛ տղամարդիկ և՛ կանայք պետք է համեստ հագնված լինեն։ Մոմավառությունը միշտ էլ գեղեցիկ արարողություն է, թեև պարտադիր պայման չէ։ Եկեղեցում պետք է միշտ ցածրաձայն խոսել։

Կապ

[edit | edit source]

Երևանը լի է ինտերնետ սրճարաններով։ Հայաստանում գործում է բջջային երեք օպերատոր՝ VivaCell-MTS, U!com և Beeline։ Խորհուրդ է տրվում կանխավճարային քարտեր ձեռք բերել, որոնցով հնարավոր կլինի կատարել տեղական և միջազգային զանգեր։ Նման քարտերի համար ամսավճար չկա, իսկ մուտքային զանգերն էլ չեն գանձվում։ Զանգել կարող եք նաև փոստերից։ Բոլոր օպերատորներն անլար ինտերնետ, ինչպես նաև բջջային ինտերնետ մուտք գործելու հնարավորություն են ընձեռում։ Զվարթնոց օդանավականում և հասարակական շատ վայրերում է գործում է անվճար WiFi ինտերնատային կապ:

Դրամական միավոր

[edit | edit source]

Հայաստանի դրամական միավորը դրամն է, կարճ՝ AMD։ Դրամն ընդունվում է ամենուրեք. դրամը երկրի միակ պետական դրամական միավորն է։ ՀՀ օրենսդրությամբ արգելված է տարադրամով կանխիկ վճարումները: Ամերիկյան դոլար, եվրո կամ ռուբլի կարելի է փոխանակել գրեթե ամենուր։ Քաղաքներում հասանելի են նաև բանկոմատները, թեև Երևանից դուրս պետք է Վիզա կամ ՄաստերՔարդ ունենաս, որպեսզի կարողանաս օգտվել բանկոմատներից։

Փոխարժեք (Հուլիսի 30, 2013)՝

  • €1 = 535 դրամ
  • US$1 = 409 դրամ
  • £1 = 625 դրամ
  • RUB 1 = 12 դրամ