Wy/hy/Դուբլին
Appearance

| Դուբլին | |
| Dublin | |
| տեղեկություններ | |
| բնակչություն | 1 700 627 մարդ |
| տարածք | 114,99 կմ² |
| ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 |
Դուբլինը Իռլանդիայի մայրաքաղաքն է։ Գտնվում է Իռլանդիայի արևելյան ափի գրեթե մեջտեղում, Լիֆի գետի բերանին և Դուբլին մարզի կենտրոնում։ Հիմնադրվել է որպես վիկինգների բնակավայր։ Այնուհետև զարգացել է որպես Դուբլինի Թագավորություն՝ դառնալով կղզու հիմնական քաղաքը։ 17-րդ դարից սկսած քաղաքը մեծ տեմպերով ընդլայնվել է՝ դառնալով Բրիտանական Կայսրության երկրորդ և Եվրոպայի հինգերորդ ամենամեծ քաղաքը։