Wy/hy/Գորի
Գորի | |
გორი | |
տեղեկություններ | |
բնակչություն | 49,500 մարդ |
տարադրամ | լարի (ლ) |
հեռախոսի կոդ | + 995 |
ժամային գոտի | UTC+4 |
Գորին քաղաք է Վրաստանի կենտրոնական հատվածում` Շիդա Քարթլի երկրամասում: Այն համարվում է Գորիի մունիցիպալիտետի վարչական կենտրոնը։
Գորի քաղաքը հիմնադրել է Վրաց Բագրատունիների դինաստիայի թագավոր Դավիթ IV Շինարարը: Ըստ 2014 թվականի Վրաստանում անցկացված մարդահամարի տվյալների, Գորիի բնակչությունը կազմում էր 54,7 հազար մարդ:
Գորին աշխարհին հայտնի է իր տեսարժան վայրերում: Այստեղ տեղակայված ամենանշանավոր կառույցը միջնադարյան Կորիսցիխե ամրոցն է:
1920 թվականին Գորիում ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, որի արդյունքում քանդվել են այնպիսի կառույցներ, ինչպիսիք են Սուրբ Գևորգ, սուրբ Համբարձման, Սուրբ Ստեփանոսի եկեղեցիները, ինչպես նաև վանկսկյան վանական համալիրը:
Քաղաքի գլխավոր զբոսաշրջային կենտրոնն է Ստալինի թանգարանը:
Աշխարհագրություն
[edit | edit source]Գորի քաղաքը գտնվում է Վրաստանի կենտրոնական հատվածում: Այս քաղաքը գտնվում է Քարթլիի ձորում՝ Քուռ գետի և դրա վտակ հանդիսացող Մեծ Լիախվի գետերի միախառնման կետում:
Քաղաքի ռելիեֆը հիմնականում լեռնային է: Ընդերքը հարուստ է օգտական հանածոներով:
Գորի քաղաքը գտնվում է մայրաքաղաք Թբիլիսիից 76 կմ և Ցխինվալից 33 կմ հեռավորության վրա: