Wy/hy/Գյումրի
Appearance
Գյումրի | |
[www.gyumricity.am պաշտոնական կայք] | |
Գյումրին | |
տեղեկություններ | |
բնակչություն | 145929 մարդ (2012) |
տարածք | 3626 հա |
տարադրամ | դրամ (AMD) |
հեռախոսի կոդ | +374 (312) |
ժամային գոտի | 04+ |
Գյումրի (նախկինում՝ Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական), բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիս-արևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հա, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մ։ Քաղաքի կարգավիճակ ունի 1840 թվականից։