Wy/hy/Բելգրադ
Appearance

| Բելգրադ | |
| Београд | |
| տեղեկություններ | |
| բնակչություն | 1․710․000 մարդ |
| տարածք | 359.96 կմ² |
| հեռախոսի կոդ | +381 (11) |
| ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 |
Բելգրադը Սերբիայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն է: Նախկինում եղել է Հարավսլավիայի մայրաքաղաքը: Այն տեղակայված է Սավա և Դանուբ գետերի միաձուլման տեղանքում։
Բելգրադ սերբերենից թարգմանաբար նշանակում է «Սպիտակ քաղաք»։ Միայն բուն Բելգրադը 1,1 միլիոն բնակչություն ունի, մինչդեռ արվարձաններով հանդերձ Բելգրադի բնակչությունը հասնում է շուրջ 1,64 միլիոնի, դարձնելով այն Արևելյան Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն բնակչություն ունեցող քաղաքներից մեկը։
Բելգրադը Սերբիայում ունի հատուկ վարչական կարգավիճակ և այն Սերբիայի հինգ վիճակագրական շրջաններից մեկն է։ Այն բաժանված է հինգ քաղաքապետարանների միջև, յուրաքանչյուրը իր տեղական խորհրդով։ Բելգրադը զբաղեցնում է Սերբիայի տարածքի 3.6%-ը և երկրի բնակչության 22.5%-ը ապրում է Բելգրադում: