Jump to content

Wy/hy/Բաքու

From Wikimedia Incubator
< Wy | hy
Wy > hy > Բաքու


Բաքու
noframe
Bakı
noframe
տեղեկություններ
բնակչություն 2 150 800 մարդ
ժամային գոտի UTC+4
noframe

Բաքուն Ադրբեջանի մայրաքաղաքն է և զբոսաշրջային գլխավոր կենտրոններից մեկը: Ադրբեջանի միակ նավահանգստային քաղաքն է, որը գտնվում է Կասպից ծովի ափամերձ հատվածքում:

Բաքուն անցյալում եղել է նաև հայ մշակույթի կենտրոն։ 500 թվականին Արցախի հայոց Վաչագան Բարեպաշտ թագավորը քաղաքում կառուցել է հայկական առաջին եկեղեցին։

19-րդ դարում Բաքվի բնակչության մեկ քառորդը հայ էր, որոնք էլ ակտիվորեն մասնակցել են քաղաքի տնտեսական, հասարակական և մշակութային կյանքին։ Բաքվի նավթահանքերի զգալի մասը պատկանում էր հայ նավթարդյունաբերողներին Ալեքսանդր Մանթաշյան, Ստեփան Լիանոզով, Պավել (Պողոս) Ղուկասով, Եսայի Փիթոև և ուրիշներ, ովքեր ունեին նավթի սեփական փոխադրամիջոցներ (այդ թվում՝ ծովային)։ Հայերը նշանակալի դեր են խաղացել նաև ձկնարդյունաբերության, ծխախոտագործության, գինեգործության բնագավառներում։ Բաքվի առաջին բանկերի հիմնադիրները նույնպես հայեր էին։