Wy/hy/Բարսելոնա
Բարսելոնա | |
Barcelona | |
տեղեկություններ | |
բնակչություն | 1 620 943 մարդ |
հեռախոսի կոդ | +34 93 |
ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 |
Բարսելոնան Իսպանիայի մեծագույն քաղաքներից երկրորդն է և Կատալոնիայի մայրաքաղաքը։ Ամենամեծ տուրիստական կենտրոններից է Եվրոպայում։ Բնակչությունը կազմում է 1 615 908 մարդ։ Բարսելոնը երկրորդ քաղաքն է բնակչության թվով Մադրիդից հետո, և 10-րդն է Եվրոպական միությունում։ 2010 թվականի մարտին դարձել է Միջերկրական միության մայրաքաղաքը, այդ միության անդամ են 43 երկիր։ Բարսելոնան համարվում է Կատալոնիա ինքնավար մարզի մայրաքաղաքը։ Բարսելոնայի քաղաքային տարածքը ձգվում է քաղաքի վարչական շրջանի սահմաններից դուրս, քաղաքային տարածքի բնակչությունը կազմում է 4.5 միլիոն բնակիչ, համարվում է 6րդ ամենախիտ բնակեցված քաղաքային տարածքը Եվրոպայում։ Տեղակայված է Միջերկրական ծովի ափին՝ Լոբրեգատ և Բեսոս գետերի միջև, արևմտյան հատվածում սահմանակից է Սերրա դե Կոլլսերոլա լեռնաշղթային։ Հիմնադրվելով որպես հռոմեական քաղաք, հետո այն դառել է Բարսելոնա նահանգի մայրաքաղաքը։ Արագոնի թագավորության միանալուց հետո այն դառել է Արագոնի թագավորության կարևորագույն քաղաքը։ Պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ նվաճվել է, սակայն Բարսելոնան ունի հարուստ մշակույթային ժառանգություն և այժմ շարունակում է մնալ կարևոր մշակույթային և զբոսաշրջային կենտրոն։