Wy/hy/Ամստերդամ
Appearance
Ամստերդամ | |
Amsterdam | |
տեղեկություններ | |
բնակչություն | 801 847 մարդ |
տարածք | 219,07 կմ² |
տարադրամ | Եվրո (€) |
ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 |
Ամստերդամը Նիդերլանդների մայրաքաղաքն է: Տեղակայված է Հյուսիսային Հոլանդիա մարզում, Ամստել և Էյ գետերի գետաբերանում։ Ամստերդամը Նորդզե ջրանցքով միանում է Հյուսիսային ծովին։
Քաղաքի կենտրոնում է տեղակայված աշխարհի ամենահին ֆոնդային բորսան։ Ամստերդամի տեսարժան վայրերը՝ Ռեյկմյուզեումը, Վինսենթ վան Գոգի և Քաղաքային թանգարանները, Էրմիտաժը Ամստելի վրա, Կարմիր լապտերների թաղամասը ամեն տարի գրավում են մոտավորապես 4.2 միլիոն զբոսաշրջիկների։