Talk:Wy/hy/Գլխավոր էջ
Add topicAppearance
Latest comment: 10 years ago by Karscout in topic Նախագծի անուն
Նախագծի անուն
[edit source]Հարգելի հանրություն, եթե մտել եք այստեղ, ուրեմն հետաքրքրված եք նախագծով։ Ծովայինների խոսք կա՝ ինչպես նավը կոչես՝ այնպես էլ այն կլողա, մենք էլ այժմ պետք է կողմնորոշվենք և ճիշտ ու ամփոփ անուն ընտրենք։ Եթե կարծիքներ կան, ապա շարադրեք։ Առայժմ ունենք երկու առաջարկված տարբերակ «Վիքիուղեցույց» և «Վիքիճամբար»։--Beko (talk) 07:45, 2 January 2014 (UTC)
- Ես առաջարկում եմ «Վիքի ճամբորդ» տարբերակը: Կամ «Վիքի ճամփորդ»: Բառարանում երկու տարբերակն էլ կա:--Beko (talk) 08:51, 2 January 2014 (UTC)
- «Վիքիճամփորդը» ինձ նույնպես դուր է գալիս։ Տառադարձված «Վիքիվոյաժը» իմհկ նույնպես վատ չի հնչի։ Իսկ «Վիքիուղեցույց» և «Վիքիճամբար» տարբերակները կարծես այդքան լավ կամ լիարժեք չեն արտահայտում նախագծի բովանդակությունը։ -Vacio (talk) 09:47, 2 January 2014 (UTC)
- Ես էլ եմ կողմ Վիքիճամփորդ տարբերակին, բայց փ-ով։ Ամենահարմար տարբերակն է այս պահին։ --Lilitik22 (talk) 10:55, 2 January 2014 (UTC)
- Այո, փ-ով, ինձ բառարանը շփոթեցրեց։--Beko (talk) 14:27, 2 January 2014 (UTC)
- «Վիքիվոյաժ»-ին ուղղակի իմաստով համապատասխան բառը «Վիքիճամփորդություն» բառն է։ Թե չէ կստացվի, որ խոսքը մարդու մասին է, ալլ ոչ թե՝ ճանապարհորդության։ Vahram Mekhitarian (talk) 00:23, 3 January 2014 (UTC)
- Կարծում եմ «Վիքիուղեցույցը» ամենադիպուկն է փոխանցում իմաստը, «ուղեցույցը» հենց «guide»/«путеводитель» իմաստը ուներ, բայց այժմ ընդարձակվել է։ Ուղակի փոքր ինչ երկար է, այդ պատճառով Վիքիճամփորդ–ը գուցե իրոք լավ տարբերակ է, միակ մտավախությունը նույնն է, ինչ Վահրամի մոտ։ --Xelgen (talk) 03:52, 3 January 2014 (UTC)
- «guide»/«путеводитель» Տարբերակը, ինչքան հասկացա, ռուսների մոտ է միայն և նրանք «Գիդն» են ընտրել երևի կարճ լինելու պատճառով, այլ ոչ նրա համար որ ավելի դիպուկ է« թեև պետք է ասել, որ այս նախագիծը իրոք ուղեցույց է, այլ ոչ ճամփորդություն։--Beko (talk) 12:06, 3 January 2014 (UTC)
- Այո, փ-ով, ինձ բառարանը շփոթեցրեց։--Beko (talk) 14:27, 2 January 2014 (UTC)
ՈՒնենք նաև «ուղեցույցի» հոմանիշ «ուղեգիրք» («ուղեմատեան») տերմինը, որը համապատասխանում է նախագծի իմաստին: Տես՝ Հայերէն Բացատրական Բառարան (1944) կամ Ժամանակակից Հայոց Լեզվի Բացատրական Բառարան (1969): Այսով, առաջարկում եմ «Վիքիուղեգիրք» տարբերակը: --Karscout (talk) 14:48, 3 January 2014 (UTC)