Incubator talk:Main Page/hy

From Wikimedia Incubator
Jump to navigation Jump to search

Ծնվել է 1817թ. Հունիսի 17(29)-ին Թեոդոսիա քաղաքում, Ղրիմում, աղքատ հայ ընտանիքում։ Գաբրիել Կոստանդինի Այվազովսկու եղբայրն է: Թեոդոսիայի հայկական եկեղեցու մատյանում գրանցված է՝ «Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես»: Կրթություն Սովորել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում: 1830-1833թթ. սովորել է Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայում: 1833-1837թթ. սովորել է Ս. Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում: Աշխատանքային գործունեություն, Ձեռքբերումներ 1844թ. Ռուսաստանում նշանակվել է ծովային գլխավոր շտաբի գեղանկարիչ: 1869թ. Թիֆլիսում բացել է հայ իրականության մեջ առաջին գեղանկարչական ցուցահանդեսը: 1880թ.՝ Ղրիմում բացել է պատկերասրահ: 1865թ. Ղրիմում բացել է գեղարվեստի դպրոց: Ձեռքբերումներ 1844թ.՝ Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս: 1847թ.՝ Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի Պրոֆեսոր: 1857թ.՝ Փարիզում Պատվո լեգեոն շքանշան: 1887-ից՝ Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ: Հռոմի, Ֆլորեևցիւսյի, Շտուտգարտի, Ամստերդամի գեղարվեստական ակադեմիաների, Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ: Մահացել է 1900թ. մայիսի 5(19)-ին Թեոդոսիա քաղաքում,թաղված է տեղի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու բակում :Նրա շիրմաքարին մակագրված է՝ «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»՝ քաղված Խորենացու «Հայոց պատմությունից»: