Wy/hy/Ռինդ

From Wikimedia Incubator
< Wy‎ | hy
Wy > hy > Ռինդ
Wy/hy/Ռինդ


Ռինդի համայնապատկեր

Ռինդ, խաղողագործությամբ, գինեգործությամբ և պատմամշակութային կոթողներով հայտնի գյուղական բնակավայր Վայոց ձորի մարզում, Երևանից 100 կմ հվ-արևելք։

Ինչպես հասնել[edit | edit source]

Ռինդ գյուղը սպասարկող երթուղային տրանսպորտն աշխատում է շաբաթը 6 օր (բացի չորեքշաբթի), Երևանից օրը մեկ անգամ, երեկոյան ժամը 17:00-ին Սեբաստիայի փողոցի «Մալաթիա մոլի» կողքից։ Գյուղը գտնվում է Երևան Արենի ավտոճանապարհի ձախ կողմում, մայրուղուց 5 կմ հեռու։ Գյուղ կարելի է հասնել նաև կանգառ կատարելով մայրուղու՝ Չիվա գյուղի հատվածում և օգտվել ավտոստոպից։

Ինչ անել[edit | edit source]

Գյուղում է գտնվում «Զորահ» գինեգործարանը, որը 2019 թվականին ճանաչվել է աշխարհի 100 լավագույն գինեգործարաններից մեկը։ Գործարանը գյուղի հյուսիսում է։

Ռինդ գյուղում կան նաև միջնադարյան բազում հուշարձաններ, գյուղատեղիներ, խաչքարեր, բնական լիճ, դամբարանադաշտ։ Ռինդի վիմափոր եկեղեցին դժվարամատչելի բարձունքի վրա։ Ուլգյուր միջնադարյան գյուղատեղին, որտեղ կա կիսավեր եկեղեցի, մատուռ և խաչքարեր, գտնվում է Ռինդ գյուղից 11 կմ հս-արևելք։ Խորհուրդ է տրվում այնտեղ գնալ արտաճանապարհային մեքենայով։

Որտեղ գիշերել[edit | edit source]

Գյուղում բացակայում են հյուրատները և գիշերակացերը։ Խորհուրդ է տրվում գիշերելու համար նախապես կապ հաստատել տեղաբնակների հետ կամ այցելել վրաններով։