Wy/hy/Խորվաթիա

From Wikimedia Incubator
< Wy‎ | hy
Wy > hy > Խորվաթիա


Խորվաթիա
noframe
Republika Hrvatska
noframe
տեղեկություններ
բնակչություն 4,493,312 մարդ
տարածք 56,542 կմ²
տարադրամ կունա (HRK)
ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
noframe

Խորվաթիան միջերկրածովային պետություն է Հարավային Եվրոպայում` Բալկանյան թերակղզու վրա: Մայրաքաղաքը և ամենախոշոր քաղաքն է Զագրեբը։

Խորվաթիայի տարածքը կազմում է 56 594 կմ քառ.։ Բնակչությունը 4.48 միլիոն է, որի մեծ մասը խորվաթներ են, հիմնական կրոնը՝ կաթոլիկությունը։ 2013 թվականի հուլիսի 1-ին միանալով Եվրամիությանը՝ Խորվաթիան դարձավ նրա 28-րդ անդամ երկիրը։

Խորվաթիան ձգվում է Ադրիատիկ ծովի հյուսիս-արևելյան երկայնքով: Հյուսիսում այն սահմանակից է Սլովենիային, արևելքում` Հունգարիային և Սերբիային, իսկ հարավ-արևելքում` Բոսնիա և Հերցեգովինային, հարավում` Չեռնոգորիային:

Տեսարժան վայրեր[edit | edit source]

Հյուրանոցներ[edit | edit source]

Զբոսաշրջիկների կողմից Խորվաթիայում ամենասիրված հանգստավայրերն են Դուբրովնիկը, Միջին Դալմացիան և կղզիները, ինչպես նաև Իստրիա թերակղզին: Դրանք ունեն իրենց բնորոշ առանձնահատկությունները:

Երկրի հյուրանոցների մեծ մասը կենտրոնացած են Իստրիայում: Ամեն տարի այստեղ կառուցվում են տասնյակ նոր հյուրանոցներ, այդ պատճառով էլ դժվար է նման բազմազանության մեջ ընտրություն կատարել: Այս քաղաքում գտնվող երեք-աստղանի հյուրանոցները լիովին համապատասխանում են միջազգային ստանդարտներին:

Իստրիայում ամենաշատն է զգացվում իտալական մշակույթի ազդեցությունը տեղական` սլավոնական մշակույթի վրա: Իստրիայի զինանշանը` խելացի այծը հաճախ համադրում են Վենետիկի զինանշանի` թևավոր առյուծի հետ: Գեղեցիկ ծովափը, բարձր սարերը, մշակույթի յուրահատուկ հուշարձանները Իստրիայի այցեքարտն են: Մոտակա Կվարներ ծոցի մոտ են գտնվում վենետիկյան ոճի գունավոր քաղաքները` ծաղկազարդ պուրակներով ու նավահանգիստներով:

Բնություն[edit | edit source]

Բնության գեղեցկությամբ հատկապես աչքի է ընկնում Միջին Դալմացիան` իր շրջակա կղզիներով: Լողափն այստեղ մանր խճաքարային է, իսկ տեղ-տեղ` ավազոտ: Սոճիներն աճում են ծովափից անմիջապես ոչ հեռու:

Խորվաթական մերձծովյա քաղաքներում պահպանվել են միջնադարյան ճարտարապետության բազմաթիվ նմուշներ: Նախ և առաջ դա վերաբերվում է հին խորվաթական տաճարներին, որոնք կառուցվել են առաջին անկախ խորվաթական հանրապետության ժամանակ` IX-XI դդ.: Այս տաճարները կառուցված են տիպիկ հռոմեական ոճով: Խորվաթական ճարտարապետությանը հատուկ է նաև գոթական Ռենեսանսի ոճը:

Զագրեբ[edit | edit source]

Երկրի մայրաքաղաքը Զագրեբն է` արևի ժամերով առաջնորդվող, դասականության ոճով կառուցված մի քաղաք, որտեղից երիտասարդները երեկոյան գնում են ծով, իսկ սրճարանատերերը հանում են աթոռակներն ու սեղանները, դնում մայթերին: Վերջիններս երկար դատարկ չեն մնում: Միջնադարում կառուցված այս քաղաքն ի սկզբանե երկու զույգ քաղաքներ է միավորել:

Լեզու[edit | edit source]

Խորվաթիայի պետական լեզուն խորվաթերենն է, որը պատկանում է սլավոնական լեզվաընտանիքին: Շատերն այստեղ խոսում են նաև իտալերեն, գերմաներեն և անգլերեն լեզուներով:

Արժույթ[edit | edit source]

Դրամական միավորը կունան է` թղթադրամով, և լիպան` մետաղադրամով: Շրջանառության մեջ են 1000, 500, 100, 20, 10, 5 մեծությամբ թղթադրամները և 10, 20, 50 մետաղադրամային լիպաները:

Կրոն[edit | edit source]

Կաթոլիկ` 76,5%, ուղղափառ`11,1%, մահմեդական` 1,2%, բողոքական`1,4%:

Ժամային գոտի[edit | edit source]

Երևանի ժամից հետ են երեք ժամով:

Տրանսպորտ[edit | edit source]